Կարևոր իրադարձություններ

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա

29 Մարտ, 2024 13:30
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա

Երևանում մարտի 29-ի ցերեկը, 30-ին և 31-ին, ապրիլի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մարտի 30-ի ցերեկը սպասվում է քամու ուժգնացում` 12-15մ/վ արագությամբ:

Մարզերում մարտի 29-ի ցերեկը, 30-ի գիշերը, 31-ին, ապրիլի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մարտի 30-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև։

Քամին՝ հյուսիսարևմտյան 3-6մ/վ, մարտի 30-ի ցերեկն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մարտի 29-ից ապրիլի 1-ն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով։

 

Լրահոս

Դիտել ավելին