Կարևոր իրադարձություններ

Երբ տեղի կունենա Բրյուսովի ռեկտորի պաշտոնի մրցույթը

27 Մարտ, 2024 09:39
Երբ տեղի կունենա Բրյուսովի ռեկտորի պաշտոնի մրցույթը

«Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամից տեղեկանում ենք, որ ռեկտորի պաշտոնի մրցույթը տեղի կունենա 2024 թվականի մարտի 29-ին՝ ժամը 16:00-ին, Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում: Ռեկտորի ընտրության նիստը դռնփակ է:

Հիշեցնենք, որ փետրվարի 13-ին «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հայտարարել էր բաց մրցույթ՝ «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի կառավարչի (այսուհետև`ռեկտոր) պաշտոնի համար:

 

Լրահոս

Դիտել ավելին