Կարևոր իրադարձություններ

Ծաղկաձորի միջնակարգ դպրոցում նշվել է Դպրոցական սննդի միջազգային օրը (լուսանկարներ)

18 Մարտ, 2024 15:26
Ծաղկաձորի միջնակարգ դպրոցում նշվել է Դպրոցական սննդի միջազգային օրը (լուսանկարներ)

Կոտայքի մարզի Ծաղկաձորի միջնակարգ դպրոցում մարտի 11-15-ը նշվել է Դպրոցական սննդի միջազգային օրը: ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) և գործընկերների՝ ՌԴ Ճյուղային սննդի ինստիտուտի և «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի կողմից կազմակերպված միջոցառման թեման էր «Նորարարություններ դպրոցական սննդի մեջ․ կայուն սնուցման նոր ուղիների որոնում»։

Այսպիսով՝ երեխաների և ծնողների համար նախատեսված մի շարք հետաքրքիր և կրթական միջոցառումներով դպրոցը միացել է համաշխարհային այս շարժմանը: 12-րդ անգամ նշվող այս օրն ընդգծում է առողջ սնվելու կարևորությունըարժևորում դպրոցական սննդի կարևոր ազդեցությունը կրթության որակի և երեխաների առողջության վրա:

Միջոցառման նպատակն էր տարրական դասարանների աշակերտների հետ կիսվել առողջ ապրելակերպի մասին գիտելիքներովԻնտերակտիվ խաղերի և ծնողների հետ վարպետության դասի միջոցով կազմակերպիչներն ուսուցիչների հետ միասին նպատակ ունեին երեխաներին փոխանցել հավասարակշռված և կայուն սնվելու գաղտնիքները, շեշտել առողջ սովորությունների կարևորությունը:

Ծաղկաձորի միջնակարգ դպրոցի տարրական դասարանների աշակերտները մասնակցել են «Երիտասարդ հետախույզների դպրոց»-ի ավարտական ​​քննությունը խորհրդանշող թիմային խաղին։ երեխաներն առողջ ուտելու սովորություններ զարգացնող հանելուկներ և խնդիրներ են լուծելշարժուն խաղերի մասնակցելկատարել քիմիական փորձեր։

Նույն ընթացքում երեխաների ծնողները մասնակցել են առողջ ափսեի մասին վարպետության դասին։ ԴՍԵԲ հիմնարկի սննդաբան Արմեն Մկրտչյանը նրանց պատմել էթե ինչպես հավասարակշռված սննդի ափսե հավաքել՝ ընդգրկելով բոլոր անհրաժեշտ սննդային խմբերը ճիշտ չափաբաժիններով, ինչպես նաև խոսել սննդի վատնումը նվազեցնելու և կայուն սննդակարգի կիրառման կարևորության մասին: Օրվա ավարտին թե՛ երեխաները, թե՛ ծնողները ոչ միայն նոր գիտելիքներ են ձեռք բերել, այլև տուն գնացել առողջ ապրելակերպի կարևորությունը խորհրդանշող նվերներով:

Այս միջոցառմանը նախորդել են մի շարք թեմատիկ իրադարձություններ։ Ուսուցիչները ինտերակտիվ դասարանային ժամ են անցկացրել առողջ սնվելու վերաբերյալ, «Երիտասարդ հետախույզների դպրոց» անվանումը ստացած դասաժամին երեխաները լսել են «առողջ ափսեի» գաղափարի և հավասարակշռված աննդակարգի առավելությունների մասին՝ ինչպես անձնական առողջությունըայնպես էլ մոլորակի բարեկեցությունը պահպանելու համար:

Մեկ շաբաթվա ընթացքում երեխաներն ամեն օր բացահայտել են «անհայտ» առողջ մթերքներըորոնք թաքնված էին ինտերակտիվ օրացույցումՈւսումնասիրելով իրենց ուսուցիչների ներկայացրած մթերքների հատկանիշները՝ երեխաները գուշակել են առողջ ափսեի չորս խմբերը ներկայացնող տարբեր սննդարար մթերքների՝ մրգերի, բանջարեղենի, սպիտակուցների և ամբողջահատիկի ներկայացուցիչներին։

Միջոցառումների շարքն իրականացվել է «Դպրոցական սնունդ» ծրագրի շրջանակում, որը 2023թ. հունվարին ամբողջությամբ ազգայնացվել է։ Ծրագրի իրականացումն ու կառավարումը ՄԱԿ ՊՀԾ-ից փոխանցվել է ՀՀ կառավարությանը։

 

Լրահոս

Դիտել ավելին