Կարևոր իրադարձություններ

Ինչ գնումներ է կատարել Քրիստիննե Գրիգորյանը. «Հրապարակ»

16 Մարտ, 2024 08:16
Ինչ գնումներ է կատարել Քրիստիննե Գրիգորյանը. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Մարդու իրավունքների նախկին պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը 2023 թ. հոկտեմբերին նշանակվեց Արտաքին հետախուզական ծառայության ղեկավար, 2024 թ. փետրվարի 6-ին Նիկոլ Փաշինյանը Գրիգորյանի տեղակալ է նշանակել Հրանտ Ջիլավյանին, ով ՄԻՊ դեպարտամենտի ղեկավարն էր, երբ Գրիգորյանը մարդու իրավունքների պաշտպանն էր:

Արտաքին հետախուզական ծառայության մասին սա, թերեւս, միակ տեղեկությունն է, որ հայտնի է։ Որեւէ մեկին հայտնի չէ, թե որտեղ է Քրիստիննե Գրիգորյանը, ինչ է անում, այդ կառույցը որտեղ է գտնվում եւ այլն։ Բայց եթե դատենք ԱՀԾ կատարած գնումներից, ապա պարզ կդառնա, թե ձեւավորման ինչ փուլում է կառույցը։ 2024 թվականի ընթացքում նորաստեղծ կառույցը կատարել է ընդամենը 7 պետական գնում՝ ընդհանուր ծախսելով մոտ 3.5 մլն դրամ։ Գնել են գրասենյակային, կենցաղային, տնտեսական ապրանքներ, ըմպելիքների դիսպենսեր, խմելու ջուր»:

Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում: 

 

Լրահոս

Դիտել ավելին