Կարևոր իրադարձություններ

Նախագահական ընտրությունները դիտարկելու համար ԱԺ-ից դիտորդներ կգործուղվեն Մոսկվա. «Հրապարակ»

15 Մարտ, 2024 08:03
Նախագահական ընտրությունները դիտարկելու համար ԱԺ-ից դիտորդներ կգործուղվեն Մոսկվա. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Չնայած հայ-ռուսական լարված հարաբերություններին, ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը դիմել է ՀՀ ԱԺ-ին` խնդրելով դիտորդներ գործուղել Մոսկվա՝  դիտարկելու մարտի 17-ի նախագահական ընտրությունները։

4 պատգամավոր է մեկնելու՝ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի պատվիրակության կազմում ընդգրկված ՔՊ-ականներ Ալեքսեյ Սանդիկովը եւ Միքայել Թումասյանը, պատվիրակության կազմում են նաեւ Փաշինյանի քավորական ընտանիքից պատգամավոր Վահե Ղալումյանը եւ «Հայաստան» դաշինքից ՔՊ-ականների սիրելի Արմեն Գեւորգյանը: Ուշագրավ է, որ «Պատիվ ունեմ» խմբակցությունից որեւէ պատգամավոր ընդգրկված չէ, թեեւ խմբակցությունը թեկնածուի անուն է տվել»:

Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում: 

 

Լրահոս

Դիտել ավելին