Կարևոր իրադարձություններ

Փաշինյանը մայիսին հնարավոր է մեկնի Մոսկվա. «Հրապարակ»

12 Մարտ, 2024 08:44
Փաշինյանը մայիսին հնարավոր է մեկնի Մոսկվա. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ չնայած հայ-ռուսական հարաբերություններում առկա մակընթացություններին, Նիկոլ Փաշինյանը մայիսին հնարավոր է մեկնի Մոսկվա՝ մասնակցելու Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին, որը նվիրված է ԵԱՏՄ 10-ամյակին։

Բանն այն  է, որ 2024 թ․ հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետությունը ստանձնել է նախագահությունը Եվրասիական տնտեսական միության մարմիններում եւ 2024 թվականի ընթացքում նախագահելու է Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհուրդը, Եվրասիական միջկառավարական խորհուրդը եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը»։

Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին