Կարևոր իրադարձություններ

Ազատոճային ըմբիշ Արսեն Հարությունյանն ընդամենը երկու րոպեում փայլուն հաղթանակ է տարել ադրբեջանցու նկատմամբ

16 Փետրվար, 2024 23:42
Ազատոճային ըմբիշ Արսեն Հարությունյանն ընդամենը երկու րոպեում փայլուն հաղթանակ է տարել ադրբեջանցու նկատմամբ

Աշխարհի ու Եվրոպայի եռակի չեմպիոն Արսեն Հարությունյանը Բուխարեստում ընթացող Եվրոպայի առաջնության կիսաեզրափակչում ընդամենը երկու րոպեում 10:0 հաշվով փայլուն հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցիչ Իսլամ Բազարգանովի նկատմամբ և դուրս եկել եզրափակիչ: Վաղը Հարությունյանը կգոտեմարտի Եվրոպայի առաջնությունների իր 4-րդ չեմպիոնության համար: Մրցակիցը Թուրքիայի ներկայացուցիչ Մուհամեդ Կարավուսն է:

 

Լրահոս

Դիտել ավելին