Կարևոր իրադարձություններ

«Ամանորյա գավաթ» բասկետբոլի միջազգային մրցաշարին այս տարի մասնակցել են Հայաստանի և Վրաստանի տղամարդկանց ու կանանց թիմերը

29 Դեկտեմբեր, 2023 12:29
«Ամանորյա գավաթ»   բասկետբոլի միջազգային մրցաշարին այս տարի մասնակցել են Հայաստանի և Վրաստանի տղամարդկանց ու կանանց թիմերը

Երևանի քաղաքապետարանի հովանավորությամբ՝ Բասկետբոլի Կովկասյան լիգայի հետ համատեղ դեկտեմբերի 26-29-ը անցկացված «Ամանորյա գավաթ» (Christmas cup) բասկետբոլի միջազգային մրցաշարին այս տարի մասնակցել են Հայաստանի և Վրաստանի տղամարդկանց ու կանանց թիմերը։

Կիսաեզրափակիչ և եզրափակիչ ընթացակարգով անցկացվող խաղերում տղամարդկանց պայքարում հաղթել է Հայաստանի «Էրեբունի», իսկ կանաց պայքարում՝ Վրաստանի «Օրբի» թիմը։

Մրցաշարի հաղթողներին մեդալներով, գավաթներով ու հուշանվերներով պարգևատրել են Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանն ու Սպորտի և երիտասարդության հարցերի վարչության պետ Արսեն Մակվեցյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին