Կարևոր իրադարձություններ

Հայաստանի հրաձիգները մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում

04 Դեկտեմբեր, 2023 00:30
Հայաստանի հրաձիգները մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում

Հայաստանի հավաքականի անդամ Էլմիրա Կարապետյանը Polish Open Kaliber միջազգային մրցաշարում կանանց 10մ ատրճանակ մրցաձևում երկրորդ տեղով դուրս գալով եզրափակիչ` դարձել է մրցաշարի հաղթող: Կարապետյանը եզրափակիչում գրանցել է 237.6 արդյունք:

Ավելի վաղ Polish Open Kaliber միջազգային մրցաշարում Հայաստանի հավաքականի անդամներ Բենիկ Խլղաթյանը և Էլմիրա Կարապետյանը 10 մետր ատրճանակ միքս մրցաձևում դուրս էին եկել եզրափակիչ, որտեղ մրցելով Լատվիայի թիմի հետ զիջել էին` դառնալով արծաթե մեդալակիր: Ամբողջական ելույթը կարող եք տեսնել ստորև:

 

Լրահոս

Դիտել ավելին