Կարևոր իրադարձություններ

Քերրին նախատեսում է բանակցություններ անցկացնել ՌԴ արտգործնախարար Լավրովի հետ

21 Հոկտեմբեր, 2015 10:40
Քերրին նախատեսում է բանակցություններ անցկացնել ՌԴ արտգործնախարար Լավրովի հետ

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ծրագրում է հանդիպել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ Եվրոպայի և Մերձավոր Արևելքի երկրներով իր ուղևորության ընթացքում, որը տեղի կունենա հոկտեմբերի 21-25-ը։ Այս մասին հայտնել է Պետդեպի մամլո ծառայության պետ Ջոն Կիրբին՝ փոխանցում է TASS գործակալությունը։

«Նա ծրագրում է հանդիպում Լավրովի հետ։ Նա նաև մտադիր է համատեղ հանդիպում անցկացնել Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի և Հորդանանի արտգործնախարարների հետ»,- ասել է նա։

Լավրովի հետ հանդիպման հստակ վայրն ու ամսաթիվը չեն նշվում։

Պետդեպի ներկայացուցչի կարծիքով՝ Լավրովի հետ Քերին կքննարկի իրավիճակն Ուկրաինայում և Սիրիայում։

 

Լրահոս

Դիտել ավելին