Կարևոր իրադարձություններ

HONOR-ը ներկայացնում է ապագայի սմարթֆոնները «IFA 2023» ցուցահանդեսում (լուսանկարներ)

02 Սեպտեմբեր, 2023 19:52
HONOR-ը ներկայացնում է ապագայի սմարթֆոնները «IFA 2023» ցուցահանդեսում (լուսանկարներ)

Համաշխարհային ճանաչում ունեցող HONOR տեխնոլոգիական բրենդը IFA 2023 շրջանակներում այսօր ներկայացրեց սմարթֆոնների ապագայի վերաբերյալ իր ռազմավարական տեսլականը։

Ընկերության կողմից կազմակերպած «Unfold Tomorrow» ծրագրային սեսիայի ընթացքում HONOR-ի գլխավոր տնօրեն Ջորջ Ժաոն հայտարարեց, որ ապրանքանշանը ձգտում է զանգվածայնացնել ծալովի սմարթֆոնները նորագույն մարդակենտրոն տեխնոլոգիաների օգնությամբ՝ ներառյալ HONOR-ի ամենաթեթև և ամենաբարակ սմարթֆոնը՝ Magic V2-ը։ Ապրանքանշանը ներկայացրեց նաև HONOR V Purse նոր կոնցեպտը, որը ծալվող սմարթֆոնը վերածում է կրելի նորաձև դրամապանակի, որը անսահման հնարավորություններ է բացում ոճի և ինքնադրսևորման համար։

«HONOR ծալվող սմարթֆոնները երկար ճանապարհ են անցել, և յուրաքանչյուր իտերացիան իրենից նոր տպավորիչ նվաճում է ներկայացնում դիզայնի, ֆունկցիոնալության և երկարակեցության տեսանկյունից», — ասաց Ջորջ Ժաոն, HONOR-ի գլխավոր տնօրենը։ «Ավելին, մեր «հեռախոս-դրամապանակ» կոնցեպտի շնորհիվ, որը մարմնավորվել է HONOR V Purse-ում, մենք բացահայտում ենք նոր կայուն լուծումներ, որոնք նորագույն ծալովի տեխնոլոգիաները կիրառում են ստեղծագործ մտքի զարգացման և ապագայի կենսակերպի ձևավորման համար»։

Գծելով նորաձևության նորագույն տեխնոլոգիաների հաջորդ սահմանը

HONOR-ը ստանձնում է ապագայի կենսակերպը ձևավորողի դերը և ներկայացնում է HONOR V Purse-ը՝ «հեռախոս-դրամապանակ» նոր կոնցեպցիան, որը կստիպի այսուհետ դիտարկել էլեկտրոնային սարքերը որպես ինքնաարտահայտման անսահման հնարավորություններ պարգևող նորաձև սպառողական ապրանքների մի նոր տեսակ:

HONOR V Purse-ը սահուն կերպով սմարթֆոնը վերածում է կատարյալ առարկայական-թվային նորաձև աքսեսուարի, ինչին նպաստում են մի շարք կարգավորվող ու մշտապես աշխատող դիսփլեյները (AODs), որոնք կրկնօրինակում են ձեռքի պայուսակի դիզայնը, ներառյալ այնպիսի տարրեր, ինչպիսին են շղթաներն ու փետուրները, որոնք ճոճվում են սմարթֆոնի հետ համահունչ։ Կոնցեպտուալ հեռախոսը համատեղելի է նաև տարատեսակ փոխարինվող գոտիների և շղթաների հետ, որոնք ամրանում են օղակին և թույլ են տալիս «կրել» սմարթֆոնը ուսից գցած, ինչպես սովորական պայուսակը՝ դարձնելով այն ապագայի նոր ՏՏ-պայուսակ։

Կայուն զարգացման միտումներով նախագծված HONOR V Purse-ը մարմնավորում է HONOR-ի հակվածությունը շրջակա միջավայրի պաշտպանությանը։ Բացի այն, որ կոնցեպտը պատրաստված է այնպիսի էկոլոգիապես մաքուր նյութերից, ինչպիսին է 

գոտիների արտադրությունում կիրառված վեգան-կաշին, դրա անընդհատ կերպարանափոխվող դիսփլեյները կարող են համակցվել ցանկացած հագուստի հետ։ Քանի որ նորաձևության ոլորտը հետզհետե ֆիզիկական լուծումներից անցնում է թվայինների, այս տեխնոլոգիան ընձեռնում է ինքնաարտահայտման և ոճավորման անսահմանափակ հնարավորություններ։ Այսպիսով, HONOR V Purse-ը կարող է օգնել բնապահպանական գիտակցութուն դրսևորող հաճախորդներին կրճատել առօրյա նորաձև հագուստի սպառումը, և, ինչն ավելի կարևոր է, այն կնպաստի նոր տեխնոլոգիաների ներթափանցմանը նորաձևության աշխարհ՝ ոգեշնչելով սպառողներին գնել ավել քիչ և գնումն օգտագործել ավելի երկար։  

Հաստատելով իր բաց մոտեցումը՝ HONOR-ը իր HONOR Talents Global Design Awards հարթակի միջոցով համագործակցել է մշակութային ճաշակի առաջատար ձևավորողների հետ, ներառյալ BURBERRY ապրանքանշանի տղամարդկանց հագուստի գծով կրեատիվ տնօրեն Բրամ վան Դիփենը, ժամանակակից արտիստ Յունունենե Էսպրազան, Չինաստանի Արվեստների ակադեմիայի պրոֆեսոր Յուան Յուամինի և քրոսովեր ոճի արտիստ Սյաո Յու Վանի հետ, որոնք օգնել են նախագծել սարքի՝ նորաձևության անսահման հնարավորություններ առաջարկող AOD դիսփլեյները։ Ծրագրի հաջորդ փուլում, բացելով ինտերֆեյսի API-ն, ինչը դիզայներներին թույլ կտա օգտագործել այնպիսի միջոցներ, ինչպիսին են գիրոսկոպը, հպման կամ լույսի սենսորները, HONOR-ը կհրավիրի ամբողջ աշխարհի ծագող տաղանդներին ներկայացնել իրենց սեփական լուծումները՝ արտացոլելու առօրյա կենսակերպը ձևափոխող նորագույն դիզայներական տենդենցները։

HONOR Magic V2-ի համաշխարհային նորամուտը

IFA 2023-ի շրջանակներում՝ առաջին անգամ գլոբալ հարթակում HONOR-ը ներկայցրեց իր նոր առաջատար ծալվող սմարթֆոնը՝ HONOR Magic V2-ը, որը կատարելապես արտացոլում է HONOR-ի ծալվող սմարթֆոնների ապագայի տեսլականը և նոր շունչ է հաղորդում ոլորտին ձևաչափի, մարտկոցի, դիսփլեյի ու այլ օգտատիրական փորձառնության շոշափելի կատարելագործման շնորհիվ:

HONOR Magic V2-ը ներկայիս պահին արտադրվող HONOR-ի առավել թեթև և բարակ ծալվող սմարթֆոնն է, որը կշռում է 231 գրամ[1] և ծալված վիճակում ունի 9,9 մմ[2] հաստություն, իսկ բաց վիճակում՝ 4,7 մմ։ Այն սարքավորված է նոր սերնդի սիլիցիում-ածխածնային կրկնակի մարտկոցով, որի միջին հաստությունը չի գերազանցում 2,72 մմ և որը, տեղավորվելով թեթև ծալվող սմարթֆոնի մեջ, ապահովում է մինչև 5,000 մԱժ տարողունակություն։

Բացի բարակ և թեթև լինելուց, HONOR Magic V2-ը սարքավորված է իր տեսակով եզակի գերթեթև տիտանե ծխնիով և HONOR-ի մշակած նոր հատուկ պողպատյա տարրերով, որոնք լրացուցիչ ամրություն և երկարակեցություն են ապահովում ծալման մեխանիզմին։ HONOR Magic V2-ը ստացել է նաև SGS-ի տրամադրած ամրության արժեքավոր հավաստագիրը, որը երաշխավորում է, որ այն կարելի է ծալել ավելի քան 400 000 անգամ, ինչը նշանակում է, որ նույնիսկ օրական 100 անգամ ծալել-բացելու պարագայում, մեխանիզմը կաշխատի մինչև 10 տարի։ 

[1] Ըստ HONOR-ի տվյալների։Արտացոլում է ամենաթեթև տարբերակի բնութագրերը՝ վեգան կաշվից լրամշակմամբ։Ապակյա լրամշակմամբ տարբերակի քաշը 237 գրամ է։Ամբողջական քաշը ներառում է նաև մարտկոցը։Իրական քաշը կարող է տարբերվել՝ ելնելով կոնֆիգուրացիայից, արտադրական գործընթացներից  ևչափման մեթոդներից։

[2] Ըստ HONOR–ի տվյալների։Արտացոլում է վեգան կաշվով լրամշակված ամենաբարակ տարբերակի բնութագրերը։Ապակյա լրամշակմամբ տարբերակի հաստությունը 10,1 մմ է։  Ամբողջ սարքի հաստությունը չափված է ամենաբարակ հատվածում և չի ներառում տեսախցիկների բլոկի հաստությունը։Իրական չափսերը կարող են տարբերվել՝ ելնելով կոնֆիգուրացիայից, արտադրական գործընթացներից և չափման մեթոդներից։Մասնագրերը բերվում են միայն ծանոթացման նպատակով։

HONOR Magic V2-ը սարքավորված է հետևի երեք տեսախցիկներով, այդ թվում 50 ՄՊ հիմնական տեսախցիկը (f/1.9), 50 ՄՊ գերլայնանկյուն տեսախցիկը (f/2.0) և 20 ՄՊ հետուստաօբյեկտիվով տեսախցիկը (f/2.4)։ Առջևի տեսախցիկների բլոկը բաղկացած է երկու 16 ՄՊ տեսախցիկներից (f/2.2)։

Մարդակենտրոն նորարարություններ առաջարկող HONOR Magic V2-ը սարքավորված է նաև ոլորտում առաջատար համարվող՝ 3840 Հց հաճախականությամբ լայնաիմպուլսային մոդուլացիայի տեխնոլոգիայով, որը նվազեցնում է աչքերի ծանրաբեռնվածությունը՝ ապահովելով հարմարավետությունը նույնիսկ երկար օգտագործման ժամանակ։ 

HONOR Magic V2-ը ապահովում է նոր ինտերակտիվ փորձառնություն։ HONOR Magic V2-ը ոչ միայն ապահովում է լուսանկարահանման լայն հնարավորություններ, այլև գրավիչ այլ փորձառնություններ՝ շփվելու և զվարճանալու համար։ Առաջին անգամ HONOR Magic V2-ը առաջարկում է Parallel Space տեխնոլոգիան, որը ոչ միայն թույլ է տալիս առանձին պահել աշխատանքային և անձնական տվյալները, այլև հնարավորություն է ընձեռնում զուգահեռաբար օգտագործել տարբեր հավելվածներ, ասես, ծալվող հեռախոսի մեջ մեկ այլ հեռախոս տեղադրված լինի։

Նոր գույն EISA մրցանակի դափնեկիր HONOR 90-ի համար

Ավարտելով իր արտադրանքի թարմացումը՝ HONOR-ը հայտարարեց, որ HONOR 90-ը արժանացել է Best Buy Smartphone 2023-2024 հեղինակավոր մրցանակի, որը շնորհում է Expert Imaging and Sound Association (EISA) կազմակերպությունը։ Տոնելով այս հաղթանակը՝ HONOR-ը ներկայացրեց թրենդային Peacock Blue երանգի HONOR 90-ը, որը հասանելի կլինի ամբողջ աշխարհում։ 

 

 

Լրահոս

Դիտել ավելին