Կարևոր իրադարձություններ

ՄԻՊ-ն «Ամառային դպրոց»-ի մասնակիցների հետ զրուցել է մարդու իրավունքների պաշտպանության հարցերի շուրջ (լուսանկարներ)

29 Օգոստոս, 2023 17:38
ՄԻՊ-ն «Ամառային դպրոց»-ի մասնակիցների հետ զրուցել է մարդու իրավունքների պաշտպանության հարցերի շուրջ (լուսանկարներ)

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ օգոստոսի 29-ին, հանդիպել է Ազգային ժողովի «Ամառային դպրոց» ծրագրի մասնակից դպրոցականների հետ: 

Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից:

Հանդիպմանը մասնակցել է 61 երեխա Երևանից և ՀՀ տարբեր մարզերից: Պաշտպանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների շրջանակն ու աշխատանքների հիմնական ուղղությունները:

«Ցանկանում եմ ընդգծել նման հանդիպումների անցկացման կարևորությունը: Զրույցների ժամանակ ինքս եմ շատ բան սովորում ձեզանից: Վստահ եմ, որ սա մեր վերջին հանդիպումը չէ: Այստեղից դուրս ենք գալու նոր գաղափարներով, որոնք պետք է միասին կյանքի կոչենք»,- դիմելով երեխաներին ասել է Անահիտ Մանասյանը:

Անահիտ Մանասյանը երեխաների հետ զրուցել է մարդու իրավունքների պաշտպանությանը, բուլինգի, ատելության խոսքի, անհանդուրժողականության և խտրականության դեմ պայքարին վերաբերելի հարցերի շուրջ: Ադրադարձ է կատարվել Հայաստան տեղափոխվող անձանց` Ադրբեջանի կողմից առևանգելու դեպքերի առնչությամբ վերջին իրադարձություններին: Հանդիպումը կրել է հարցուպատասխանի ձևաչափ: 

Պաշտպանը ներկայացրել է ՄԻՊ առընթեր խորհուրդների գործունեությունը և նշել, որ շուտով ձևավորվելու է ՄԻՊ առընթեր ազգային փոքրամասնությունների հարցերով հասարակական խորհուրդ, որը զբաղվելու է ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության և խթանման հարցերով:

Հանդիպման վերջում Պաշտպանը պատրաստակամություն է հայտնել հետագայում ևս մասնակցել նման հանդիպումների, ինչպես նաև ուրախ կլինի մոտ ապագայում երեխաներին ընդունել ՄԻՊ աշխատակազմում:ւթյամբ։

 

 

Լրահոս

Դիտել ավելին