Կարևոր իրադարձություններ

Երևան-Սևան ճանապարհին բախվել են «ZIL»-ն ու «Opel»-ը. կա տուժած (լուսանկարներ)

28 Օգոստոս, 2023 16:48
Երևան-Սևան ճանապարհին բախվել են «ZIL»-ն ու «Opel»-ը.  կա տուժած (լուսանկարներ)

Օգոստոսի 28-ին՝ ժամը 14։38-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 33-րդ կմ-ին բախվել են «ZIL» (վարորդ` Ս. Խ.) և «Opel» (վարորդ` Գ. Խ.) մակնիշների ավտոմեքենաները։

Փրկարարները հոսանքազրկել են «Opel» մակնիշի ավտոմեքենան և վարորդին տեղափոխել շտապօգնության մեքենա: Տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է բավարար:

 

 
 
 
 

Լրահոս

Դիտել ավելին