Կարևոր իրադարձություններ

Ահա թե ինչ կարող է ասել մատների երկարությունը Ձեր մասին

08 Հոկտեմբեր, 2015 00:30
Ահա թե ինչ կարող է ասել մատների երկարությունը Ձեր մասին

Նայեք նկարին և համեմատեք Ձեր ձեռքը: Ըստ ցուցամատի և մատնեմատի չափերի կարելի է հասկանալ մարդու բնավորությունը

Ա – Ցուցամատն ավելի կարճ է քան մատնեմատը

Այսպիսի մարդիկ շատ ուշագրավ են, շփման մեջ հաճելի և խարիզմատիկ: Նրանք մյուսներից ավելի վճռական են, հակված են ռիսկի և հեշտորեն լուծում են բոլոր խնդիրները: Նրանց ամենակարևոր արժեքներից է կարեկցանքը: Նրանցից հիանալի ինժեներներ և գիտնականներ են դուրս գալիս:

Բ – Ցուցամատը մատնեմատից երկար է

Այս մարդիկ ինքնավստահ և ինքնաբավ են: Նրանք չեն սիրում, երբ իրենց անհանգստացնում են մանրուքի համար: Սրանք այն մարդիկ են, ովքեր առաջին քայլը հենց իրենք են անում՝ կլինի դա բիզնես, թե հարաբերություններ: Նրանք գնահատում են ուշադրությունը և սիրում են, երբ նրանց գովում են:

Գ –  Ցուցամատն ու մատնեմատը հավասար են

Այս մարդիկ խաղաղասեր են, բարեհոգի և չեն սիրում կոնֆլիկտային իրավիճակներ: Նրանք կազմակերպված են և հասցնում են ամեն ինչ: Նրանք հավատարիմ են հարաբերություններում, նվիրված են իրենց գործին: Սակայն զգույշ եղեք, նրանց մեջ կա փոքրիկ կրակ, որը երբեք չպետք է հասցնել հրդեհի:

Աղբյուր՝ Inchuzem.am

 

Լրահոս

Դիտել ավելին