Կարևոր իրադարձություններ

ԿԳՄՍ նորանշանակ փոխնախարարն աշխատանքային առաջին օրն այցելել է Մատենադարան (լուսանկարներ)

26 Օգոստոս, 2023 15:46
ԿԳՄՍ նորանշանակ փոխնախարարն աշխատանքային առաջին օրն այցելել է Մատենադարան (լուսանկարներ)

ՀՀ ԿԳՄՍ նախարարի նորանշանակ տեղակալ Դանիել Դանիելյանն առաջին աշխատանքային օրը՝ օգոստոսի 25-ին, այցելել է Մատենադարան։

Այնտեղ Դանիելյանին հյուրընկալել է տնօրեն Արա Խզմալյանը՝ շնորհավորելով ու մաղթելով հաջողություն և արդյունաշատ աշխատանք։

Մատենադարանի տնօրենի ուղեկցությամբ ԿԳՄՍ նախարարի նորանշանակ տեղակալը եղել է ձեռագրատանը, վերականգնման և թվայնացման բաժիններում, թանգարանում, ծանոթացել է իրականացվող աշխատանքներին։

Դանիել Դանիելյանը բարձր է գնահատել Մատենադարանի գործունեությունը` վստահություն հայտնելով, որ նախանշված նոր ծրագրերը մեծապես կնպաստեն այս կարևոր կառույցի զարգացմանը։

 
 

Լրահոս

Դիտել ավելին