Կարևոր իրադարձություններ

Քերոբյանը մասնակցել է Իրանի ներդրումային փաթեթների և արտահանման հնարավորությունների ցուցահանդեսին (լուսանկարներ)

26 Օգոստոս, 2023 15:24
Քերոբյանը մասնակցել է Իրանի ներդրումային փաթեթների և արտահանման հնարավորությունների ցուցահանդեսին (լուսանկարներ)

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մասնակցել է Իրանի Իսլամական Հանրապետության ազատ և հատուկ տնտեսական գոտիների ներդրումային փաթեթների և արտահանման հնարավորությունների ցուցահանդեսին:Այս մասին հայտնում են Էկոնոմիկայի նախարարությունից։

Նախարարի խոսքով ցուցահանդեսի հիմնական նպատակն էր՝ երկու երկրների միջև զարգացնել առևտրատնտեսական հարաբերությունները, բացահայտել Իրանի ազատ առևտրատնտեսական գոտու հնարավորությունները հայ ներդրողների և գործարարների համար, իրականացնել փորձի փոխանակում, ցուցադրել այն հնարավորությունները, որոնցով Իրանը կարող է տնտեսապես հասանելի դառնալ թե՛ հայաստանյան, թե՛ համաշխարհային տարբեր շուկաներում։

Ցուցահանդեսին մասնակցում էին Իրանի 7 ազատ տնտեսական գոտիների ներկայացուցիչներ, ինչպես նաև 60 իրանական և 50 հայկական ընկերություններ։

Նախարարի խոսքով հայ ներդրողներն ու գործարարները ևս մասնակցում են նմանատիպ էքսպո-ցուցահանդեսներին Իրանի տարածքում՝ ներկայանալով գյուղատնտեսական, արդյունաբերական և այլ ոլորտներում, որոնց նպատակն է նոր հնարավորությունների և համագործակցությունների բացահայտումը։

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին