Կարևոր իրադարձություններ

Որ ուղղություններով սովորող ուսանողների կրթաթոշակը կբարձրանա

24 Օգոստոս, 2023 13:19
Որ ուղղություններով սովորող ուսանողների կրթաթոշակը կբարձրանա

Կառավարության այսօրվա նիստում սահմանվել են բուհերում բակալավրի և մագիստրոսի կրթական աստիճաններով առկա ուսուցմամբ սովորողներին տրվող պետական կրթաթոշակների չափերը, պետության համար առաջնային և կարևորություն ներկայացնող մասնագիտությունների ցանկը:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ասել է, որ առաջին փուլում այս քաղաքականության իրականացման համար ընտրվել են բնագիտական, տեղնոլոգիական, ճարտարագիտական, մաթեմատիկական ուղղություններով մասնագիտական մանկավարժության ծրագրերը։

«Սա ունի շատ պարզ նպատակ, վերջին տարիներին մենք ունենք շատ մտահոգիչ ցուցանիշներ՝ գրեթե ոչ ոք չի դիմում այս ուղղություններով ուսուցիչ դառնալու համար:

Այս ուղղություններով մանկավարժության մասնագիտությամբ ուսանողների համար կսահմանվի ամսական 70 հազար դրամ կրթաթոշակ, իսկ գերազանց առաջադիմության պարագայում 77 հազար դրամ, որը կարծում ենք, որ էական ազդեցություն կունենա այս մասնագիտությամբ ուսանողների թվի աճի վրա»,-նշել է նախարարը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանիխոսքով՝ կրթությունը պետք է կենտրոնանա կրթության վրա։

 «Եթե մարդը սոցիալական խնդիր ունի, դրաով թող զբաղվի Աշխատանքի եւ սոցիալական հարցերով նախարարությունը: Մենք կրթությունը չպետք է դեֆորմացնենք: Կարող ենք ասել՝ եթե լավ ես սովորում, մի հատ էլ այլ խնդիրներ ունես, որ քո կրթական պայմանները ապահովեն, լրացուցիչ գործակիցներ կարող ենք ավելացնել տարբեր հանգամանքներով:

Ցավոք ընկալում կա, թե համալսարանը մի տեղ է որտեղ գալիս ես դեմը մի 2 տուփ ծխախոտ ծխում ու գնում տուն, դա մենք պիտի արմատախիլ անենք»,-ասել է ՀՀ-ի ղեկավարը:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին