Կարևոր իրադարձություններ

Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացուն

09 Հունիս, 2023 20:04
Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացուն

Հունիսի 9-ին, ժամը 17։23-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին մոլորվել է Հանքավան գյուղի մոտակա սարում՝ Մարմարիկի ջրամբարի մոտակայքում․ որոնողական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ-ի փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։

Փրկարարները ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցների հետ «Անի Ռեզորթ» հյուրանոցի մոտակա անտառում հայտնաբերել են քաղաքացի Ռ․ Ա․-ին (ծնված 1950 թ.) և ուղեկցել անվտանգ տարածք։

 

 

Լրահոս

Դիտել ավելին