Կարևոր իրադարձություններ

Մեզ հարազատ են և՛ հայերը, և՛ ադրբեջանցիները. Լուկաշենկո

09 Հունիս, 2023 16:11
Մեզ հարազատ են և՛ հայերը, և՛ ադրբեջանցիները. Լուկաշենկո

Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը պետք է կարգավորվի, մենք էլ պետք է նրանց օգնենք: Այս մասին ԱՊԿ անդամ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների հետ հանդիպմանն ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։

«Ես մեր հայ ընկերներից հայտարարություններ եմ լսում, որ ՀԱՊԿ-ում խնդիրներ կան, որոնք անհանգստացնում են Հայաստանին։ Ինչ-որ առումով դուք ճիշտ եք, բայց մի՛ խոսեք դրանց մասին:

Ամեն դեպքում դուք այստեղ եք, քանի դեռ այստեղ եք, հատկապես Ռուսաստանն ուշադրությամբ է վերաբերվում ձեզ: Բայց մի նրբություն կա՝ հայերը և ադրբեջանցիները մեզ հարազատ են՝ ինչպես ձեռքի երկու մատ»,-նշել է Բելառուսի ղեկավարը։

Նրա խոսքով՝ առկա խնդիրները լուծելու համար համբերություն և շարունակական ջանքեր են անհրաժեշտ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին