Կարևոր իրադարձություններ

Այսուհետ կենսաթոշակը վճարող բանկը հնարավոր կլինի փոխել նաև առցանց եղանակով

09 Հունիս, 2023 11:26
 Այսուհետ կենսաթոշակը վճարող բանկը հնարավոր կլինի փոխել նաև առցանց եղանակով

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են, որ այսուհետ կարող եք փոխել Ձեր կենսաթոշակը (ինչպես նաև ծերության նպաստ, կերակրողին կորցնելու դեպքում նպաստ, հաշմանդամության նպաստ) վճարող բանկը՝ դիմում ներկայացնելով նաև առցանց եղանակով։

Դիմումը կարող եք լրացնել անցնելով հետևյալ հղմամբ՝ https://rb.gy/29x8d :

Առցանց եղանակով դիմելուց հետո համակարգն ինքնաշխատ եղանակով կհաստատի այն բանկը, որը Դուք ընտրել եք և այդ մասին հաղորդագրություն կուղարկի Ձեր պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեին։

Կենսաթոշակն ստանալու եղանակը կամ բանկը փոխելու դիմումը մերժվում է, եթե դիմելու օրվա դրությամբ կենսաթոշակի վճարումը դադարեցված է կամ քաղաքացին կենսաթոշակը ստանում է կանխիկ եղանակով։

 
 
 
 

Լրահոս

Դիտել ավելին