Կարևոր իրադարձություններ

Կանադա-Արցախ խորհրդարանական բարեկամության խումբը նոր համանախագահներ ունի

09 Հունիս, 2023 09:22
Կանադա-Արցախ խորհրդարանական բարեկամության խումբը նոր համանախագահներ ունի

Կանադա-Արցախ խորհրդարանական բարեկամության խումբը Օտտավայում անցկացրել է իր ամենամյա նիստը:

Այս մասին ասվել է բարեկամության խմբի հայտարարության մեջ: 

Հանդիպման ժամանակ ընդգծվել է արցախահայության և կանադացի խորհրդարանականների միջև կապերի ամրապնդումը, կառուցողական երկխոսության հարթակի ապահովումը և Արցախի ժողովրդի խաղաղության և ներդաշնակության ձգտումների կարևորումը: Նիստի արդյունքներով ընտրվել են նոր համանախագահներ։

«Խումբը հույսի և քաջալերանքի աղբյուր կլինի տարածաշրջանի բնակչության համար և թույլ կտա Արցախի ժողովրդին գործակցել կանադացի օրենսդիրների հետ, բարձրաձայնել իրենց պատմությունները և քննարկել հարգանքի, հանդուրժողականության և մարդու իրավունքների ընդհանուր արժեքները», - ասված է հայտարարությունում։

 

Լրահոս

Դիտել ավելին