Կարևոր իրադարձություններ

Արթիկ-Նոր Կյանք ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով կա տուժած

08 Հունիս, 2023 20:45
Արթիկ-Նոր Կյանք ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով կա տուժած
Հունիսի 8-ին, ժամը 16:05-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արթիկ-Հոռոմ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. առկա է գազի արտահոսք: Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ-ի փրկարար ծառայությունից։
 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Արթիկ-Նոր Կյանք ավտոճանապարհի առաջին կմ-ին «VAZ 2106» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Լ. Պ., ծնված 1953 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառերին։

Վարորդը հոսպիտալացվել է Արթիկի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

 
 

Լրահոս

Դիտել ավելին