Կարևոր իրադարձություններ

11-ամյա երեխայի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. Գոռ Աբրահամյան

07 Հունիս, 2023 23:45
Հեղինակ՝ Գոռ Աբրահամյան
11-ամյա երեխայի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. Գոռ Աբրահամյան

ՀՀ ՔԿ-ի մամուլի քարտուղարը՝ Գոռ Աբրահամյանը, ֆեյսբուքյան էջում գրել է․

«Հունիսի 06-ին ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն Ոստիկանությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը ժամը 17:50-ին Վանաձորի բժշկական կենտրոն է տեղափոխվել Լոռու մարզի Փամբակ համայնքի 11-ամյա անչափահաս բնակչուհու դի:

Պարզվել է, որ երեխան մահացել է նույն օրը ժամը 17-ի սահմաններում, Լոռու մարզի Դեբետ գյուղում գտնվող խաղահրապարակում:

Դեպքի առթիվ հունիսի 6-ին ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 165-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Երեխայի հայրը ճանաչվել է տուժող:

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ 11-ամյա աղջնակը ժամը 16-ի սահմաններում Դեբեդ գյուղի խաղահրապարակում իր տարիքակից երեխաների հետ «թաքնվոցի» խաղալու ժամանակ թաքնվել է նշված խաղահրապարակում առկա սեղանի տակ, որի ընթացքում հպվել է խաղահրապարակը լուսավորող էլեկտրասյան հոսանքալարերին, հոսանքահարվել և մահացել:

Նախաքննության ընթացքում կատարվել են դեպքի վայրի և դիակի զննություններ։ Նշանակվել են դատաբժշկական և դատաէլետրատեխնիկական փորձաքննություններ, օպերատիվ հետախուզական միջոցառումներ իրականացնելու հանձնարարություն է տրվել հետաքննության մարմնին, հարցաքննվել են մի շարք վկաներ»:

Նախաքննությունը շարունակվում է, ողբերգական դեպքի օբյեկտիվ հանգամանքները պարզելու ուղղությամբ իրականացվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ:

 

Լրահոս

Դիտել ավելին