Կարևոր իրադարձություններ

Սպասվում են տեղումներ. օդի ջերմաստիճանը կնվազի

07 Հունիս, 2023 09:49
Սպասվում են տեղումներ. օդի ջերմաստիճանը կնվազի

Հանրապետության տարածքում հունիսի 7-ին, 10-11-ը շրջանների զգալի մասում, 8-9-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։

Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում, Արցախում՝ 5-7 աստիճանով։

Երևանում հունիսի 7-ին, 10-11-ը սպասվում է, 8-ի, 9-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։

 

Լրահոս

Դիտել ավելին