Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանը պետք է հետ գնա որտեղից որ առաջ է եկել. Սյունիքի մարզպետ

06 Հունիս, 2023 13:09
Ադրբեջանը պետք է հետ գնա որտեղից որ առաջ է եկել. Սյունիքի մարզպետ

Վերջին շաբաթների ընթացքում որևէ սահմանային միջադեպ չի արձանագրվել։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։

«Տեղ գյուղի այն տարածքները, որտեղ այսօր գյուղացին չի կարող մուտք գործել, այս տարվա չիրացված եկամտի համար կստանա աջակցություն։ Վստահ եմ, որ Ադրբեջանը պետք է հետ գնա այնտեղ, որտեղից որ առաջ է եկել։

Ինչ-որ տեղերում ադրբեջանցիները հետ են գնացել։ Բայց չեմ կարող ասել, թե կոնկրետ որ տեղերից և քանի մետր»,-նշել է մարզպետը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին