Կարևոր իրադարձություններ

Մինչև տարեվերջ խաղաղության պայմանագիրը ստորագրելու հնարավորություն կա. ԱԽ քարտուղար

05 Հունիս, 2023 13:22
Մինչև տարեվերջ խաղաղության պայմանագիրը ստորագրելու հնարավորություն կա. ԱԽ քարտուղար

Հայաստանը դրական է գնահատում Քիշնևում կայացած հնգակողմ հանդիպումը Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Եվրոպական խորհրդի ղեկավարների մասնակցությամբ։ Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Միջազգային հանրության աջակցությունը խաղաղության օրակարգին շատ կարևոր է, և մենք շատ դրական ենք գնահատում այդ հանդիպումը։ Օրակարգային բոլոր հարցերին անդրադարձ է եղել՝ ապաշրջափակում, սահմանների դելիմիտացիա և դեմարկացիա, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորում։

Մեր շեշտադրումներն այն են, որ պետք է միջազգային մեխանիզմ ստեղծվի և Ստեփանակերտն ու Բաքուն քննարկեն անվտանգությունն ու իրավունքները։ Հումանիտար հարցերին ևս անդրադարձ կատարվել է, ինչը շատ կարևոր է, որպեսզի կարողանանք հումանիտար հարցերին լուծում գտնել։

Բանակցությունների ինտենսիվությունը պահելու դեպքում հնարավորություն կա, որ մինչև տարեվերջ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել»,- ասել է Գրիգորյանը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին