Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանը չի առարկել ՀՀ տարածքային ամբողջականության ճանաչման հարցում. ԱԳ նախարար

05 Հունիս, 2023 13:09
Ադրբեջանը չի առարկել ՀՀ տարածքային ամբողջականության ճանաչման հարցում. ԱԳ նախարար

Ադրբեջանի նախագահը հրապարակավ չի ասել այն մասին, որ ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը՝ 29,8 հազար կմ2 տարածքով։ Այս մասին ասել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Բայց Ադրբեջանի նախագահի մասնակցությամբ հանդիպումն ամփոփվել է ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարությամբ, որտեղ դա նշվում է՝ երկրները ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը թվերով, և դրանից հետո Ադրբեջանի կողմից որևէ հրապարակային հերքում չի եղել»,-նշել է Միրզոյանը։

Նրա խոսքով՝ նույնը տեղի է ունեցել հաջորդ հանդիպումների ընթացքում.

«Հուսամ՝ Ադրբեջանի բարձրագույն իշխանությունը առաջիկայում Հայաստանի տարածքային ամբողջականության ճանաչմամբ հանդես կգա հենց այդ բառերով։

Ադրբեջանը չի առարկել ՀՀ տարածքային ամբողջականության ճանաչման հարցում, պարզապես այս թվերի հիշատակումը հստակեցման մեխանիզմ է։ Հրապարակային հաստատման կարիք կա»,-ասել է նա։

 

 

Լրահոս

Դիտել ավելին