«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ի նախագահ Դավիթ Թորոսյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ընկերներ ջան, տարբեր էջերով տեղեկություններ են շրջանառվում հրետակոծության, վիրավորների մասին, քիչ առաջ խոսել եմ հրամանատարական կազմի ներկայացուցիչների հետ, ժամը 22:45-ի դրությամբ բարեբախտաբար չկա նման բան`ո՛չ հրետակոծություն, ո՛չ վիրավորներ։ Սահմանային և շփման գծում հարաբերական կայուն վիճակ է»։