Կարևոր իրադարձություններ

ԼՂ-ում վերամեկնարկել է ներքին զբոսաշրջային տուրերի «Տուրիստ բուս» ծրագիրը

03 Հունիս, 2023 23:30
ԼՂ-ում վերամեկնարկել է ներքին զբոսաշրջային տուրերի «Տուրիստ բուս» ծրագիրը

Արցախի ԿԳՄՍ նախարարության զբոսաշրջության վարչության նախաձեռնությամբ վերամեկնարկած զբոսաշրջային տուրերի «Տուրիստ բուս» ծրագրով հունիսի 3-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից առաջին զբոսաշրջային երթն է կազմակերպվել երեք տարբեր ուղղություններով:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարության աշխատակազմի զբոսաշրջության վարչության պետ Գևորգ Առաքելյանը տեղեկացրել է՝ զբոսաշրջային  երթուղիներում ընդգրկված  են՝ Ստեփանակերտ-Նիկոլ Դումանի տուն թանգարան-Հակոբավանք-Գանձասար-Ստեփանակերտ, Ստեփանակերտ-Բովուրխանի վանք-Ամարասի վանք-Ստեփանակերտ և Ստեփանակերտ-Պատարա՝ քայլարշավ դեպի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի-Աստղաշեն գյուղ, ուղղությունները։

Վերջինիս փոխանցմամբ՝ ցանկացողների թիվը գերակշռում էր վաճառքի համար նախատեսված տոմսերի քանակից:

Վերամեկնարկած  զբոսաշրջային տուրերի ծրագրի համաձայն  մինչև  սեպտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածը՝ յուրաքանչյուր շաբաթ և կիրակի օր, Ստեփանակերտի զբոսաշրջային կենտրոնից(Վերածննդի հրապարակից) երեք տարբեր ուղղություններով մեկնելու են զբոսաշրջային ավտոբուսներ՝ զբոսավարի ուղեկցությամբ։

Տոմսի արժեքը կազմում է 500 դրամ: Դրանում ներառվում է ուղևորափոխադրումը և զբոսավարի ծառայությունը։ Նշենք, որ տոմսերը հնարավոր է ձեռք բերել Վերածննդի հրապարակում գտնվող զբոսաշրջային կենտրոնից:

 

Լրահոս

Դիտել ավելին