ՊՍԺ-ն պաշտոնապես հայտարարել է մրցաշրջանի ավարտից հետո հարձակվող Լիոնել Մեսսիի հեռանալու մասին:
Դեռ հայտնի չէ, թե որտեղ է աշխարհի չեմպիոնը շարունակելու կարիերան։ Նա կարող է վերադառնալ «Բարսելոնա» կամ գնալ Սաուդյան Արաբիայի «Ալ Հիլալ» ակումբ, որը նրան առաջարկում է տարեկան 400 միլիոն եվրո աշխատավարձ:
Հարձակվողի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում ամերիկյան «Ինտեր Մայամին» ևս, սակայն նրանք առաջարկում են ավելի քիչ՝ 200 միլիոն դոլար աշխատավարձ չորս տարվա կտրվածքով։