Կարևոր իրադարձություններ

Խորապես վշտացած ենք Հնդկաստանում տեղի ունեցած երկաթուղային վթարի կապակցությամբ. ՀՀ ԱԳՆ

03 Հունիս, 2023 12:58
Խորապես վշտացած ենք Հնդկաստանում տեղի ունեցած  երկաթուղային վթարի կապակցությամբ. ՀՀ ԱԳՆ

Հայաստանի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Հնդկաստանում գնացքների բախման կապակցությամբ:

«Խորապես վշտացած ենք Օդիշա նահանգի Բալասոր քաղաքում տեղի ունեցած ողբերգական երկաթուղային վթարի կապակցությամբ: Հայաստանը կիսում է Հնդկաստանի եղբայրական ժողովրդի վիշտը։

Մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին և աղոթում վիրավորների շուտափույթ ապաքինման համար»,- նշված է գերատեսչության թվիթերյան գրառման մեջ:

Ինչպես արդեն հայտնել էինք, Հնդկաստանում գնացքների բախման հետևանքով կա 70 զոհ, տուժել է 500 մարդ։

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին