Կարևոր իրադարձություններ

Հնդկաստանում բախվել են երեք գնացքներ. կա 70 զոհ, տուժել է 500 մարդ

03 Հունիս, 2023 09:35
Հնդկաստանում բախվել են երեք գնացքներ. կա 70 զոհ, տուժել է 500 մարդ

Հնդկաստանի Օդիշա նահանգում երկու մարդատար և բեռնատար գնացքներ են բախվել։ 

India Today պարբերականը հայտնում է, որ զոհերի թիվը հասել է 70-ի:

Ավելի քան 500 մարդ է տուժել։

Երկաթուղային իշխանությունների ճշտված տվյալների համաձայն՝ Կալկաթայից Չենայ ուղևորվող ուղևորատար գնացքի 10-12 վագոնները դուրս են եկել ռելսերից բեռնատար գնացքի հետ բախման պատճառով և ընկել հանդիպակաց ուղու վրա:

Որոշ ժամանակ անց նրանց է բախվել ևս մեկ ուղևորատար գնացք։

 

 

Լրահոս

Դիտել ավելին