Կարևոր իրադարձություններ

Պատմական Հայաստանի քատեզն ավելի լավ որակով ցուցադրվում է տեղադրված լեդ էկրանի վրա. Մետրոպոլիտեն

02 Հունիս, 2023 13:29
 Պատմական Հայաստանի քատեզն ավելի լավ որակով ցուցադրվում է տեղադրված լեդ էկրանի վրա. Մետրոպոլիտեն

Երևանի մետրոպոլիտենը կայարանից պատմական Հայաստանի քարտեզը հեռացնելու մեղադրանքների վերաբերյալ հայտարարություն է տարածել.

«Ի պատասխան հանրության շրջանում առաջացած բողոքի, թե Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանից հանվել է Պատմական Հայաստանի քատեզը տեղեկացնում ենք, որ քարտեզն ավելի լավ որակով ցուցադրվում է տեղադրված լեդ էկրանի վրա։

Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ քարտեզը հանվել է մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանի կամարից ս․թ․ մայիսի 29-ին` մաշվածության ու խամրածության պատճառով։

Ընդգծենք, որ լեդ էկրանի տեղադրման աշխատանքները տևել են 2 օր, որից հետո ս․թ․ հունիսի 1-ին կայարանում արդեն իսկ լեդ էկրանի վրա ցուցադրված է եղել քարտեզն ամբողջությամբ»։

 
 

Լրահոս

Դիտել ավելին