Կարևոր իրադարձություններ

Մայրը 11 ամսական երեխայի հետ ցած է նետվել 6-րդ հարկից. հարուցվել է քրեական վարույթ

02 Հունիս, 2023 11:26
Մայրը 11 ամսական երեխայի հետ ցած է նետվել 6-րդ հարկից. հարուցվել է քրեական վարույթ

Հունիսի 1-ին՝ ժամը 12:25-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում է ստացվել, որ Երևան քաղաքի Սվաճյան փողոցի շենքերից մեկի հարկերից մեկից մայրը և երեխան ցած են ընկել:Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։ 

Պարզվել է, որ Երևան քաղաքի Հարավ-Արևմտյան թաղամասի 29-ամյա բնակչուհին, որպես հյուր գտնվելով Սվաճյան փողոցի նշված շենքի 6-րդ հարկի բնակարաններից մեկում, ննջասենյակի պատուհանից իր 11 ամսական տղայի հետ ցած նետվելու եղանակով ինքնասպան է եղել:

Նույն օրը, ավելի ուշ, «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից ահազանգ է ստացվել, որ նշված շենքի բակից իրենց մոտ տեղափոխված երեխան, գիտակցության չգալով, մահացել է:

Դեպքի առթիվ նույն օրը քննչական կոմիտեի Երևանի վարչության Մալաթիա-Սեբաստիա շրջանի քննչական բաժնում քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն) և 162-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը) նախաձեռնվել է քրեական վարույթ:

Կատարվել է դեպքի վայրի զննություններ:

Նշանակվել են դիակի դատաբժշկական փորձաքննություններ:

Որպես վկա՝ հարցաքննվել են կնոջ մերձավոր ազգականները, դեպքի վայր հանդիսացող շենքի բնակիչները:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին