Կարևոր իրադարձություններ

Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքներն ու երաշխիքները կարևոր են. Ֆրանսիայի նախագահական

02 Հունիս, 2023 10:08
Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքներն ու երաշխիքները կարևոր են. Ֆրանսիայի նախագահական

Ֆրանսիայի նախագահ Մակրոնը հատուկ ընդգծել է ցանկացած թշնամական հռետորաբանությանը չտրվելու և ի շահ տարածաշրջանի ողջ բնակչության՝ խաղաղության վերականգնման ուղղությամբ ջանքերի շարունակման կարևորությունը։ Այս մասին ասված է Ֆևանսիայի նախագահականի տարածած հաղորդագրության մեջ։

«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը այս հինգշաբթի՝ հունիսի 1-ին, Քիշնևում կայացած Եվրոպական համայնքի երկրորդ գագաթնաժողովի շրջանակներում Ֆրանսիայի Հանրապետության Նախագահի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ բանակցություններ են վարել։

Ադրբեջանի նախագահը և Հայաստանի վարչապետը հաստատել են 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում հաստատված իրենց հանձնառությունը Ալմա-Աթայի հռչակագրի հիմամբ փոխադարձ տարածքային ամբողջականության ճանաչման վերաբերյալ։ Նրանք վերահաստատել են Ադրբեջանի և Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ փոխադարձ հարգանքը։

Եվրոպացի առաջնորդները կոչ են արել Հայաստանին և Ադրբեջանին հարգել իրենց բոլոր պարտավորությունները, մասնավորապես՝ հնարավորինս շուտ ազատ արձակել ռազմագերիներին: Նրանք նաև հիշեցրել են Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ներդրման կարևորությունը։ Վերջում նրանք ընդգծել են Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և երաշխիքների սահմանման կարևորությունը։

Նախագահ Մակրոնը հատուկ ընդգծել է ցանկացած թշնամական հռետորաբանությանը չտրվելու և ի շահ տարածաշրջանի ողջ բնակչության՝ խաղաղության վերականգնման ուղղությամբ ջանքերի շարունակման կարևորությունը»,-նշված է հայտարարության մեջ:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին