Կարևոր իրադարձություններ

Փորձում են Արցախի քաղաքացիներից տեղեկություններ հավաքագրել. ԱՀ ԱԱԾ-ն զգուշացնում է

01 Հունիս, 2023 22:24
Փորձում են Արցախի քաղաքացիներից տեղեկություններ հավաքագրել. ԱՀ ԱԱԾ-ն զգուշացնում է

Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը իրազեկում է, որ վերջին շրջանում ԱՀ քաղաքացիները տարբեր երկրներից ստանում են հեռախոսազանգեր:

 

Դրանց միջոցով զանգահարողները ցանկանում են երկրում տիրող իրավիճակի, անվտանգային հարցերի, շրջափակման հետևանքների ու հումանիտար վիճակի, քաղաքական իրավիճակի, ինչպես նաև անձնական բնույթի տեղեկությունների վերաբերյալ տեղեկատվություն ստանալ։

 
 

Արցախի ԱԱԾ-ն խնդրում և հորդորում է զերծ մնալ Արցախի Հանրապետության ներքին ու արտաքին անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ հրապարակային քննարկումներից, տեղեկատվություն տրամադրելուց:

Տեղեկատվության հավաքագրում հետապնդող հարցեր կամ զանգեր ստանալու դեպքում պետք է դիմել ԱՀ ազգային անվտանգության ծառայությանը կամ զանգահարել թեժ գծի հեռախոսահամարներին՝ 047-94-41-26 և 41-26:

 

Լրահոս

Դիտել ավելին