Կարևոր իրադարձություններ

Երախտագիտություն ենք հայտնել Փաշինյանի հանձնառության առթիվ և ողջունել Ալիևի հայտարարությունը. Պետդեպ

31 Մայիս, 2023 10:17
Երախտագիտություն ենք հայտնել Փաշինյանի հանձնառության առթիվ և ողջունել Ալիևի հայտարարությունը. Պետդեպ

ԱՄՆ-ն արդյունավետ հանդիպում է ակնկալում Քիշնևում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև։ Այս մասին հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը։

«Ուրախ ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի երկխոսությունը շարունակվում է։ Ինչպես պետքարտուղար Բլինքենն է ասել, Հարավային Կովկասում խաղաղությունը հասանելի է։ Վերջերս մեր երախտագիտությունն ենք հայտնել խաղաղության հարցում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնառության առթիվ և ողջունել նախագահ Ալիևի վերջին հայտարարությունները համաներման հնարավորության մասին։

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն այս շաբաթավերջին Քիշնևում կհանդիպեն մեր եվրոպացի գործընկերների հետ: Եվ մենք հուսով ենք, որ դա արդյունավետ քայլ կլինի բանակցությունների սեղանի շուրջ, ոչ թե բռնության կիրառմամբ խնդիրները լուծելու ուղղությամբ»,- գրել է Միլլերը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին