Կարևոր իրադարձություններ

Երկաթգծային ենթակառուցվածքները վերանորոգելու համար կպահանջվի մոտ 2-3 տարի. փոխվարչապետ

30 Մայիս, 2023 15:26
Երկաթգծային ենթակառուցվածքները վերանորոգելու համար կպահանջվի մոտ 2-3 տարի. փոխվարչապետ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարել է, թե տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման շրջանակներում Հայաստանում երկաթգծային ենթակառուցվածքները վերականգնելու համար շատ նախնական հաշվարկներով կպահանջվի մոտ 2-3 տարի:

Նրա խոսքով,  երկաթուղին ենթակառուցվածքային շատ ավելի ակնհայտ արդյունավետ լուծում կարող է լինել տարածաշրջանի համար. «Մենք ուզում ենք լուծումներ, որոնք կամրապնդեն և կավելացնեն Հայաստանի դերը տարածաշրջանում՝ որպես լոգիստիկ հանգույց։ Երկաթուղային տարբերակն այս պահին ամենահավանականն է թվում։ Եթե նայենք տարածաշրջանում երկաթգծային ենթակառուցվածքներին, պարզ է դառնում, որ առանձին հատվածների վերականգնմամբ տարածաշրջանային մակարդակով մենք ստանում ենք լուրջ լոգիստիկ լուծում։ Վերականգնումը շատ նախնական հաշվարկներով կարող է մոտ 2-3 տարի տևել»,- նշել է փոխվարչապետը։

 

Լրահոս

Դիտել ավելին