Կարևոր իրադարձություններ

Հայաստանում առաջին անգամ անցկացվող Միլանի ակադեմիայի մանկապատանեկան ճամբարում կմարզվի շուրջ 160 պատանի (տեսանյութ)

30 Մայիս, 2023 14:26
Հայաստանում առաջին անգամ անցկացվող Միլանի ակադեմիայի մանկապատանեկան ճամբարում կմարզվի շուրջ 160 պատանի (տեսանյութ)

Հայաստանում առաջին անգամ անցկացվում է Միլանի ակադեմիայի մանկապատանեկան ճամբարը, որը մարզերի շուրջ 160 պատանու հնարավորություն կտա մարզվելու աշխարհի լավագույն մարզիչների հետ` Կլաուդիո Զոլայի գլխավորությամբ:

«Այսօր խփենք վաղվա գոլը միասին» կարգախոսի ներքո անցկացվող Միլանի ակադեմիայի մանկապատանեկան ճամբարն առաջին անգամ է անցկացվում Հայաստանում: Այդ կարևոր առաքելությունն իրականացնում է Ամերիաբանկը: Նախաձեռնությանը միացել են Team Telecom Armenia-ն, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» և «Տաշիր» ընկերությունների խումբը:

Մայիսի 28-ից հունիսի 7-ն անցկացվող ճամբարին մասնակցում են 11-15 տարեկան մարզաբնակ այն աղջիկներն ու տղաները, որոնք աչքի են ընկել Հայաստանի առաջնություններում և լավ արդյունքներ են գրանցել: Նախապատվությունը տվել են մարզաբնակներին, քանի որ իրենք ավելի շատ կարիք ունեն իրենց երազանքների իրականացմանը հավատալուն:

Առավել մանրամասն` տեսանյութում:

 

Հեղինակ` Նոննա Բարսեղյան

 

Լրահոս

Դիտել ավելին