Կարևոր իրադարձություններ

ԵՊՀ-ի և Մոսկվայի պետական համալսարանի միջև կստորագրվի համագործակցության հուշագիր

29 Մայիս, 2023 12:23
Հեղինակ՝ Հովհաննես Հովհաննիսյան
ԵՊՀ-ի և Մոսկվայի պետական համալսարանի միջև կստորագրվի համագործակցության հուշագիր

ԵՊՀ-ի և Մոսկվայի պետական համալսարանի միջև կստորագրվի համագործակցության հուշագիր։ Այս մասին պայմանավորվածությունը ձեռք ենք բերել ՌԴ այցելության շրջանակում Մոսկվայի պետական համալսարանի ռեկտոր Վիկտոր Սադովնիչիի հետ հանդիպման ժամանակ։

Քննարկելով համագործակցության ոլորտներն ու ուղղությունները, կարևորելով երկու համալսարանների ուսանողների ու դասախոսների փոխանակման ծրագրերը, համատեղ կրթական ու հետազոտական նախագծերը, ակադեմիական ռեսուրսների փոխանակումն ու միջոցառումների կազմակերպումը՝ պարոն Սադովնիչիի առաջարկությամբ որոշել ենք առաջիկայում իրավաբանորեն ամրագրել մեր փոխգործակցությունը։

Համագործակցությունը կնպաստի երկու համալսարանների ակադեմիական առաջընթացին ու ընդհանուր զարգացմանը՝ խթանելով միջգիտակարգային հետազոտություններն ու նորարարությունները, մշակութային փոխանակումն ու համատեղ ջանքերի միջոցով բարձրագույն կրթության ոլորտի մարտահրավերների լուծումը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին