Բուլղարիայի մայրաքաղաք Վառնայում անցկացվող World Challenge Cup մրցաշարում Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի ներկայացուցիչ Արթուր Ավետիսյանը ոսկե մեդալի է արժանացել, իսկ Արթուր Դավթյանը նվաճել է բրոնզե մեդալ։
Արթուր Ավետիսյանը օղակներ վարժությունում գրանցել է 14,700, Արթուր Դավթյանը նժույգ թափեր վարժությունում գրանցել է 14,233 արդյունք։
Մարմնամարզիկները նախապատրաստվում են նաև սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 8-ը Բելգիայի Անտվերպեն քաղաքում կայանալիք աշխարհի առաջնությանը: Այն վարկանշային է լինելու Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի համար: