Կարևոր իրադարձություններ

Առաջարկներ՝ Հայաստանում մեղվաբուծության ոլորտում գործող օրենսդրական դաշտի բարելավման վերաբերյալ

26 Մայիս, 2023 17:37
Առաջարկներ՝ Հայաստանում մեղվաբուծության ոլորտում գործող օրենսդրական դաշտի բարելավման վերաբերյալ

ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունում կայացել է քննարկում՝ նվիրված Հայաստանում մեղվաբուծության ոլորտի զարգացման հեռանկարներին, որը վարում էր ՀՀ ԷՆ Անասնաբուծության վարչության պետի պաշտոնակատար Տիգրան Ալեքսանյանը։ Այս մասին հայտնում են Էկոնոմիկայի նախարարությունից։

Հանդիպման ընթացքում տեղի է ունեցել «Մեղվաբուծության մասին» ՀՀ օրենքի լավարկման և մեղվաբուծության ոլորտում ռազմավարության մշակման նպատակով առաջարկությունների, ինչպես նաև ոլորտի ներկա վիճակի և զարգացման հեռանկարների վերաբերյալ քննարկում։

Հանդիպմանը ներկա Մեղվաբուծության Դարբնոց գիտակրթական կենտրոնի խորհրդի նախագահ Տիգրան Սեդրակյանը ներկայացրել է կենտրոնի գործունեությունն ու ընթացիկ ծրագրերը։

Այնուհետև մասնակիցները մտքեր են փոխանակել Հայաստանում մեղվաբուծության հետագա զարգացման շուրջ, ներկայացվել են մի շարք առաջարկներ ու դիտողություններ ոլորտում գործող օրենսդրական դաշտի բարելավման վերաբերյալ։

 

 

Լրահոս

Դիտել ավելին