Կարևոր իրադարձություններ

ՔՊ-ի ներսում կադրային փոփոխություններ կլինեն. «Ժողովուրդ»

25 Մայիս, 2023 08:36
ՔՊ-ի ներսում կադրային փոփոխություններ կլինեն. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսում կադրերի տեղափոխության հարց է առաջացել: ՔՊ-ական մեր աղբյուրները փոխանցեցին, որ Նիկոլ Փաշինյանն առաջիկայում նպատակ ունի իշխող խմբակցության պատգամավորներից որոշներին տեղափոխել գործադիր՝ նախարարի կամ փոխնախարարի պաշտոնում, կլինեն նաեւ մարդիկ, որոնք, առհասարակ, պաշտոնից կզրկվեն: Ե՞րբ է պլանավորել Փաշինյանն իրագործել այս պլանը:

ՔՊ ներսում խոսակցություններ կան, որ նա պլանավորել է մինչեւ աշուն իրականացնել իր ծրագիրը, բայց, երկրում ստեղծված արտակարգ իրավիճակով պայմանավորված, հստակություն չկա դեռ: Փաշինյանի համար առաջնային է հատկապես ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանի հարցը: Ինչպես հայտնի է, ԱԻ նախարարությունը հուլիսից գործելու է Ներքին գործերի նախարարության կազմում. Փամբուխչյանը շուտով առանց աշխատանք կմնա: Մեր տեղեկություններով՝ վերջինիս առաջարկվել է վարչապետի խորհրդականի պաշտոնը, ինչը Փամբուխչյանի սրտով չէ: Նա նախկինում իշխող խմբակցության պատգամավոր էր, հետո դարձավ նախարար, այսքանից հետո վարչապետի խորհրդականի պաշտոնն իր սրտով չէ. բարձր պաշտոն է ուզում:

Հիմա Փաշինյանը փորձում է Փամբուխչյանին չնեղացնել ու մտածում է՝ ուր տեղավորել նրան: Ամեն դեպքում, ՔՊ ներսում անորոշ վիճակ է, սպասում են, տեսնեն՝ թե ինչպես կդասավորվի իրենց ճակատագիրը, ինչ է մտածել Փաշինյանն իրենց համար»:

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին