Կարևոր իրադարձություններ

Կառավարությունը կդիմի ԱԺ-ին ոռոգման համար Սևանից լրացուցիչ ջուր վերցնելու համար. Սանոսյան

24 Մայիս, 2023 22:47
Կառավարությունը կդիմի ԱԺ-ին ոռոգման համար Սևանից լրացուցիչ ջուր վերցնելու համար. Սանոսյան

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը հայտարարել է, որ կառավարությունն ամենայն հավանականությամբ կդիմի ԱԺ-ին ոռոգման համար Սևանից լրացուցիչ ջուր վերցնելու համար։

«Այս պահին բավական բարդ ու ծանր իրավիճակ է ստեղծվել ոռոգման համակարգում։ Այն խոշոր ջրամբարները, որոնք սնուցում են համակարգը ջրի պակաս ունեն։

Մենք ինչքան հնարավոր է ավելի շատ կաշխատեցնենք պոմպակայանները, չխնայելով որևէ դրամ կամ էլեկտրաէներգիա, որպեսզի Սևանից քիչ ջրառ իրականացնենք»,- ԱԺ–ում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ասել է նա։

 

Նախարարը վստահեցրել է, որ դժվարությամբ, բայց կառավարությունը կկարողանա կառավարել այս գործընթացը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին