Կարևոր իրադարձություններ

Wildberries-ը ՀՀ-ի խոշոր հարկատուների ցուցակում 20-րդն է. Քերոբյան

24 Մայիս, 2023 17:26
Wildberries-ը ՀՀ-ի խոշոր հարկատուների ցուցակում 20-րդն է. Քերոբյան

ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն անդրադարձել է ՀՀ-ում Wildberries ընկերության աշխատանքին։

«Wildberries-ը ՀՀ խոշոր հարկատուներից է և այս տարվա առաջին եռամսյակի տվյալներով՝ խոշոր հարկատուների ցուցակում զբաղեցնում է 20-րդ հորիզոնականը:

Մենք համապատասխան կարգավորումներով այնպես ենք արել, որ օնլայն առևտրով զբաղվող ընկերությունները ԱԱՀ վճարեն Հայաստանում, որը մինչև այդ այդպես չէր և նրանք ունեին առավելություն ՀՀ-ում գործող այլ մանրածախ ընկերությունների նկատմամբ:

Հիմա այդ առավելությունը չկա: Հիմա հակառակ պատկերն է: ՀՀ-ում մանրածախ առևտրով զբաղվող մի շարք ընկերություններ Թուրքիայից կամ Չինաստանից հարկային առումով ոչ այնքան թափանցիկ ճանապարհով աշխատող ընկերություններ են»,-ասել է Քերոբյանը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին