Կարևոր իրադարձություններ

Արցախում ներքաղաքական գործընթացները շարունակում են նոր զարգացումներ ստանալ. «Փաստ»

23 Մայիս, 2023 08:17
Արցախում ներքաղաքական գործընթացները շարունակում են նոր զարգացումներ ստանալ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Մեր ունեցած տեղեկություններով, Արցախում ներքաղաքական գործընթացները շարունակում են նոր զարգացումներ ստանալ: Արցախյան մեր աղբյուրի փոխանցմամբ, Արայիկ Հարությունյանի կողմից իրականացվող «քաղաքական կոնսուլտացիաների» հիմնական կռվախնձորը պետնախարարի պաշտոնն է և ուժային կառույցների համակարգման հարցը: Թերթին հայտնի է դարձել, որ այս փուլում պետնախարարի փոփոխության հարցն առժամանակ օրակարգից դուրս է եկել, իսկ Սամվել Բաբայանը շարունակում է ուժայինների վերահսկողության հարցով «բազարներ» տանել՝ նախագահին կից նոր մարմին ձևավորելու շրջանակներում:

Մեր տեղեկություններով, Արայիկ Հարությունյանը տարբեր խմբերի հետ հանդիպումներում հայտարարել է, թե հայտնվել է «երկու քարի արանքում»:

Արցախից փոխանցում են նաև, որ Արայիկ Հարությունյանը նշել է, թե Բաբայանի կողմից կազմակերպված հանրահավաքն ամբողջությամբ տապալված է եղել, քանի որ «մի քանի հարյուր մարդով հանրային պահանջ չեն ներկայացնում», մանավանդ, որ Արցախում առնվազն 5-6 մարդ կա, ովքեր կարող են ավելի մեծ հանրահավաքներ անել ու հանրային աջակցություն ստանալ: Այլ բնորոշմամբ, Հարությունյանը տապալված հանրահավաքի հաշվին Բաբայանի առումով «ֆորա» է ստացել»:

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին