Կարևոր իրադարձություններ

Մանկապարտեզում թունվորված երեխաները դուրս են գրվել հիվանդանոցից. ԱՆ

22 Մայիս, 2023 11:38
Մանկապարտեզում թունվորված երեխաները դուրս են գրվել հիվանդանոցից. ԱՆ

Թունավորման ախտանշաններով Արտաշատի բժշկական կենտրոն տեղափոխված 14 երեխաները բոլորն առողջացումով դուրս են գրվել։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

Հիշեցնենք, մայիսի 18-ի երեկոյան թունավորմամբ «Արտաշատ» բժշկական կենտրոն էր տեղափոխվել մանկապարտեզի 16 երեխա, նրանցից 2-ը դուրս էին գրվել, 14-ը ստանում էր բուժօգնություն։

Հարուցվել է քրեական վարույթ, Արտաշատի թիվ 4-րդ մանկապարտեզից վերցվել են սննդի և ջրի նմուշներ, սննդի առաքման փաստաթղթերը և պահպանման մատյանները։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին