Կարևոր իրադարձություններ

Պուտինը շնորհավորում է Բախմուտի գրավման առթիվ, Զելենսկին՝ պարզաբանում

22 Մայիս, 2023 11:02
Պուտինը շնորհավորում է Բախմուտի գրավման առթիվ, Զելենսկին՝ պարզաբանում

Բախմուտ քաղաքի համար մարտերը շարունակվում են։ Ինչպես գրում է korrespondent.net-ն, այս մասին մայիսի 22-ի առավոտյան ամփոփագրում հայտնել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը։ 

Ռուսաստանի Դաշնության զորքերը շարունակում են իրենց հիմնական ուժերը կենտրոնացնել Կուպյանսկի, Լիմանի, Բախմուտի, Ավդեևկայի և Մարյինկայի ուղղություններով։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ճապոնիայում պարզաբանել էր Բախմուտի մասին իր խոսքերը՝ նշելով, որ այս պահի դրությամբ քաղաքը հաստատ ամբողջությամբ չի գրավվել ռուսների կողմից։

Մինչդեռ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության մարտիկներին ու ռուսական բանակին՝ Բախմուտի գրավման կապակցությամբ։ 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին