Այս մասին հայտնում է թուրքական DemokratHaber կայքը:
«Ինչո՞ւ 102 մարդ զոհվեց: Ինչո՞ւ չեն հետեւել ահաբեկիչներին, որոնք նախկինում գտնվել են հսկողության տակ եւ գաղտնալսվել: Ես համոզված եմ, որ ոստիկանությունն իմացել է պատրաստվող ահաբեկչական գործողության մասին: Միակ պատճառը, որով անվտանգության միջոցառումներ չեն ձեռնարկվել եւ ահաբեկիչները չեն ձերբակալվել, իշխանություններից հանձնարարականների բացակայություն է, որոնք ապահովում են ԻՊ-ի պաշտպանությունը»,- Samanyolu Haber TV հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Քըլըչդարօղլուն:
Անկարայի դատախազությունը նախօրեին հայտարարել է, որ Անկարայում ահաբեկչական գործողության կատարողներից մեկը Յունուս Էմրե Ալագյոզն է, որն ընթացիկ տարվա հուլիսին Ուրֆայի նահանգի Սուրուչ քաղաքում ահաբեկչական գործողության հեղինակ Շեյխ Էմրե Ալագյոզի ավագ եղբայրն է. այդ ահաբեկչությունից 33 մարդ էր զոհվել:
Թուրքական ԶԼՄ-ների հաղորդմամբ, Ալագյոզ եղբայրները եւ ահաբեկչական կազմակերպությունների հետ կապ ունեցող 16 այլ կասկածյալներ 2013 թվականի սեպտեմբերից գտնվել են թուրքական ոստիկանության հսկողության տակ: Սակայն, հետագայում այդ կասկածները նրանց վրայից հանվել են: