Կարևոր իրադարձություններ

Կրեմլն ակնկալում է Փաշինյանին և Ալիևին տեսնել Մոսկվայում. Պեսկով

19 Մայիս, 2023 14:53
Կրեմլն ակնկալում է Փաշինյանին և Ալիևին տեսնել Մոսկվայում. Պեսկով

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլն ակնկալում է Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Ալիևին հաջորդ շաբաթ տեսնել  Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին:

«Հաջորդ շաբաթ մենք իսկապես կզբաղվենք եվրասիական ինտեգրման հարցերով: Մոսկվայում կկայանա և՛ Եվրասիական տնտեսական համաժողովը, և՛ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը, և մենք ակնկալում ենք, որ և՛ նախագահ Ալիևը, և՛ վարչապետ Փաշինյանը կլինեն Մոսկվայում»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով մայիսի 25-ին Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հանդիպման հնարավորության մասին հարցին։

 

 

Լրահոս

Դիտել ավելին